Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը
21.05.2012 | 03:09

Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ:
Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից:
Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը:
39-րդ լիագումար նիստի օրակարգում ներառված հարցերի թվում են` կազմակերպչական, ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին, ՍԾՏՀ անդամ երկրներում hարկային համակարգի կատարելագործմանը, խաղողագործության և գինեգործության զարգացման հեռանկարներին, կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ոլորտում համաձայնագրերի իրագործմանը, մշակույթին, կրթությանը, սոցիալական խնդիրներին առնչվող և այլ հարցեր: Կհրապարակվի ՍԾՏՀ ԽՎ հայտարարությունը ՍԾՏՀ կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ:
Մինչ այս Երևանում կայացել են ՍԾՏՀ ԽՎ երկու լիագումար նիստ, Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի ու Տնտեսական, առևտրի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովների նիստերը:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 10492

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ